«Արսենալը» ջախջախեց «Նյուքասլին» (VIDEO)

23:24   16 փետրվարի, 2020

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» մրցեց «Նյուքասլի» հետ և հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։

54-րդ րոպեին Էմերիկ Օբամեյանգը բացեց հաշիվը, 57-րդ րոպեին Նիկոլա Պեպեն կրկնապատկեց այն, 90-րդ րոպեին Մեսութ Օզիլը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ ավելացված 5-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Ալեքսանդր Լակազետը։ Նշենք՝ Պեպեն, բացի գոլից, նաև 2 գոլային փոխանցում է կատարել։

Այսպիսով, «Արսենալը» վաստակեց 34 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ, իսկ «Նյուքասլը» 31 միավորով 13-րդն է։



© ARMFOOTBALL.COM