Ըմբշամարտ. ԵԱ. Մարզպետ Գալստյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

23:03   16 փետրվարի, 2020

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

92 կգ քաշային կարգում ազատ ոճային Մարզպետ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեց Բելառուսը ներկայացնող Օմարհաջի Մոհամեդովի հետ և զիջեց 1-7 հաշվով։

Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Մարզպետը պարտվել էր Շվեյցարիան ներկայացնող Սամուել Շերերին 0-7 հաշվով։



© ARMFOOTBALL.COM