«Արարատը» դիմադրեց «Սպարտակին», բայց պարտվեց

17:10   16 փետրվարի, 2020

Սոչիում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Արարատը» այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց ՌՊԼ-ը ներկայացնող Մոսկվայի «Սպարտակի» հետ։

18-րդ րոպեին Պոնսեն բացեց հաշիվը, բայց 5 րոպե անց «Արարատի» հարձակվող Վեսլեն Ջունիորը խփեց պատասխան գնդակը։

Երկրորդ կեսում ռուսական թիմը կարողացավ ևս 2 գոլ խփել և հաղթել 3-1 հաշվով։

Նշենք, որ հանդիպումը փակ էր հանդիսականների համար և ուղիղ հեռարձակում ևս չկար։



© ARMFOOTBALL.COM