ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռին» ձեռք է բերել Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին (PHOTO)

14:55   16 փետրվարի, 2020

Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել ուրուգվայցի ձախ պաշտպան Ջիաննի Դանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսի հետ։

25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։

Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։ «Պենյարոլի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։

Հանդես է եկել Ուրուգվայի Մ-15 (17 խաղ), Մ-17 (41 խաղ, 2 գոլ), Մ-20 (27 խաղ) և Մ-22 (4 խաղ) հավաքականներում։ Մ-17 հավաքականի կազմում դարձել է 2011թ․-ի, Մ-20 հավաքականի կազմում 2013թ․-ի աշխարհի փոխչեմպիոն։



© ARMFOOTBALL.COM