Ռեկորդները շարունակվում են. «Լիվերպուլը» կրկին հաղթել է ԱՊԼ-ում (VIDEO)

02:28   16 փետրվարի, 2020

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Սադիո Մանեն՝ հաղթանակ կորզելով իր թիմի համար։

Այսպիսով, մերսիսայդցիները 26 տուրում հավաքեցին 76 միավոր, որը բացարձակ ռեկորդ է Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։ «Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակըմ իսկ «Նորվիչը» 18 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։



© ARMFOOTBALL.COM