Ֆոնսեկա. «Մխիթարյանն իմ տեսած ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է. նա կարող է դարպասապահ լինել»

17:28   15 փետրվարի, 2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Ատալանտայի» դեմ խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել իր թիմի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխը մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, ով խաղադաշտում ճիշտ որոշումներ է կայացնում: Նա կարող է վինգեր լինել, ինչպես նաև կենտրոնական կիսապաշտպան կամ ենթահարձակվող: Մխիթարյանն իմ տեսած ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է:

Միկին կարող է նույնիսկ լավ դարպասապահ լինել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում calcionews24.com-ը:



© ARMFOOTBALL.COM