Զիեշի տրանսֆերը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հաստատվեց

10:31   14 փետրվարի, 2020

«Այաքսի» հարձկավողական ոճի կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարիերան շարունակելու է «Չելսիի» կազմում: Լոնդոնյան ակումբը պաշտոնապես հաստատել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ից դառնալու է նրանց խաղացողը:

Տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո: Եվս 4 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճարներ:

«Կապույտները» դեռ պետք է մարոկկացու հետ համաձայնեցնեն անձնական պայմանագրի կետերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք մոտ են 5 տարվա պայմանագիր ստորագրելուն:

Զիեշն «Այաքսում» է խաղում 2016 թվականից: Այս ընթացքում անցկացրած 160 խաղում նա 48 գոլ է խփել և 82 գոլային փոխանցում կատարել:  



© ARMFOOTBALL.COM