ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արարատի» ավագը լքել է թիմը

22:56   13 փետրվարի, 2020

Կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»:

Ակումբը և թիմի ավագը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, գրում է երևանցիների մամուլի ծառայությունը:

ՖԱ «Արարատը» շնորհակալություն է հայտնել Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։



© ARMFOOTBALL.COM