Եվրո-2021-ի որակավորման փուլ. Հայաստանի կանանց ֆուտզալի հավաքականը հայտնվեց B խմբում

18:11   13 փետրվարի, 2020

Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց ֆուտզալի ԵՎՐՈ 2021-ի որակավորման փուլի վիճակահանությունը, տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:

Հայաստանի կանանց ֆուտզալի հավաքականը ընդգրկվել է երկրորդ խմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Նիդերլանդների ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ։

 Հանդիպումների կկայանան մայիսի 5-10-ը՝ Մոլդովայում։



© ARMFOOTBALL.COM