«Նոան» ոչ-ոքի խաղաց ղազախական թիմի հետ

17:09   13 փետրվարի, 2020

Մրցաշրջանի երկրորդ հատվածին պատչաստվող «Նոան» Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց ղազախական «Ատիրաուի» հետ:

Խաղն ավարտվեց ոչ-ոքի`1-1 հաշվով: Ընդ որում, ղազախական թիմը հաշիվը բացեց 84-րդ րոպեին, բայց «Նոայի» ֆուտբոլիստները 5 րոպե անց Կրաշնաուսկասի ջանքերով խփեցին պատասխան գոլը:



© ARMFOOTBALL.COM