Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի չեմպիոն (VIDEO)

00:01   13 փետրվարի, 2020

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ փուլում ուժերը չափեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և հաղթեց 7-1 հաշվով՝ 5-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5-1 հաշվով առավելության է հասել թուրք Չենք Իլդեմի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9-0 հաշվով ջախջախել է բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակչում շանս չի տվել ֆինլանդացի Մատի Կուոսմանենին՝ հաղթելով 8-1 հաշվով։



© ARMFOOTBALL.COM