Պետրոս Ավետիսյանը գեղեցիկ գոլ է խփել Կիևի «Դինամոյին». Հովհաննիսյանը նույնպես մասնակցել է (VIDEO)

20:16   12 փետրվարի, 2020

«Տոբոլն» ընկերական խաղում ուժերը չափեց Կիևի «Դինամոյի» հետ և հաղթեց 4-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ով մասնակցեց երկրորդ խաղակեսին, 72-րդ րոպեին խփեց իր թիմի 4-րդ գոլը։

Նշենք, որ «Տոբոլի» ևս մեկ նորեկ՝ Հայաստանի ընտրանու պաշտպան Արման Հովհաննիսյանը խաղացել է երկրորդ կեսում։

 

Ավետիսյանի գոլը



© ARMFOOTBALL.COM