ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Դիլիջանը» նոր գլխավոր մարզիչ ունի

19:42   12 փետրվարի, 2020

Ռազմիկ Գրիգորյանը «Դիլիջան» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչն է։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկին անվանի ֆուտբոլիստի մարզչական շտաբում են ընդգրկված Լևոն Ստեփանյանը և Արթուր Մինասյանը։

«Դիլիջան» ՖԱ-ն բեղմնավոր աշխատանք և բազում հաղթանակներ է մաղթել մարզչական անձնակազմին։



© ARMFOOTBALL.COM