Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային» հաղթել «Բոլոնյային» (VIDEO)

02:55   8 փետրվարի, 2020

Ա սերիայի 23-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Բոլոնյայի» հետ և զիջեց 2-3 հաշվով։

16-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին բացեց հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, 22-րդ րոպեին Ստեֆանո Դենսվիլը դարձավ ինքնագոլի հեղինակ և հաշիվը հավասարվեց, իսկ 26-րդ րոպեին Մուսան կրկին առաջ մղեց «Բոլոնյային»։ 51-րդ րոպեին Մուսան դուբլ ձևակերպեց, բայց 72-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց, գլխի հիանալի հարվածով գոլ խփեց և հռոմեացիներին հույս պարգևեց, բայց 80-րդ րոպեին Բրայան Կրիստանտեի ստացած կարմիր քարտը վերջնականորեն պարզ դարձրեց արդյունքը։

Այսպիսով, «Ռոման» մնաց 39 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 33 միավորով 6-րդն է։



© ARMFOOTBALL.COM