Արամ Լոռեցյանի հերթական հրաշքը և այլ գոլեր հայկական 2 թիմերի խաղում (VIDEO)

12:54   7 փետրվարի, 2020

Երեկ ընկերական խաղ է կայացել «Սևանի» ու «Գանձասար-Կապանի» միջև, որում Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը հաղթել է 3:2 հաշվով: Զարմանալիորեն բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում:

«Արջերի» կազմում արչքի են ընկել Դավիթ Տերտերյանը, Գևորգ Նռանյանը և Գեղամ Հարությունյանը: Առաջին խմբի թիմից պատասխանել են Հասան Մհանան և Արամ Լոռեցյանը:

Վերջինս հերթական հրաշք գոլն է ստեղծել` դարպասը գրավելով մոտ 45 մետրից կատարած արտակարգ հարվածով:



© ARMFOOTBALL.COM