Անհավանական վրիպում Բարսեղյանի փոխանցումից հետո. «Աստանան» հաղթել է Դանիայի 10-ակի չեմպիոնին (VIDEO)

19:13   4 փետրվարի, 2020

Պորտուգալիայում ընթացող Atlantic cup ընկերական մրցաշարում «Աստանան» երկրորդ խաղն է անցկացրել: Ղազախական թիմը 2:1 հաշվով հաղթել է Դանիայի 10-ակի չեմպիոն «Բրոնդբյուին»: Դուբլի հեղինակ է դարձել Մարին Տոմասովը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» մեկնարկային կազմում է եղել և կրկին գործել է հարձակման ձախ եզրում: Նա փոխարինվել է երկրորդ խաղակեսում` 2:1 հաշվի ժամանակ:

Դրվագներից մեկում Տիգրանը մոտ է եղել ասսիստ գրանցելուն, սակայն նրա փոխանցումից հետո Ալեքսեյ Շչետկինը դատարկ դարպասը գրավելու փոխարեն գնդակով հարվածել է հորիզոնական դարպասաձողին:



© ARMFOOTBALL.COM