«Բարսայի» ներկան և ապագան 1 րոպեում 2 նույնատիպ գոլ կերտեցին (VIDEO)

00:56   3 փետրվարի, 2020

«Բարսելոնան» տանը «Լևանտեի» հետ ընթացող խաղում 2 նույնատիպ գոլեր կերտեց։ 30-րդ րոպեին Անսու Ֆատին Լեո Մեսսիի փոխանցումից հետո հյուրերի դարպասապահի՝ Ֆերնանդեսի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը, իսկ 31-րդ րոպեին կույն պատկերը կրկնվեց։ Մեսսիի փոխանցումից հետո 17-ամյա Անսուն կրկին գնդակը դարպասապահի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը։



© ARMFOOTBALL.COM