Մխիթարյան. «Մենք կկարոտենք քեզ, Կոբե»

16:28   27 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես արձագանքել է լեգենդար բասկետնոլի Կոբե Բրայանտի ողբերգական մահվանը:

«Տխուր պահ համաշխարհային սպորտի համար: Դու շատերին ոգեշնչող էիր, իկոնա, հավերժ հաղթող:

Մենք կկարոտենք քեզ, Կոբե»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը` տեղադրելով ամերիկացի բասկետբոլիստի լուսանկարը:

Հիշեցնենք, որ 41-ամյա Բրայանտը երեկ մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Նրա հետ է եղել նաև 13-ամյա դուստրը, ով նույնպես մահացել է:



© ARMFOOTBALL.COM