«Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն փոխանակում են համաձայնեցրել

23:47   25 հունվարի, 2020

«Յուվենտուսը» և ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել եզրային պաշտպանների փոխանակման հարցում:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Փարիզից Թուրին է մկնելու Լևեն Կուրզավան, իսկ հակառակ ուղղությամբ` Մատտիա Դե Շիլյոն: Գործարքում գումարային այլ փոխանցում չի լինի:

Ֆրանսիացու տրանսֆերը շատ ավելի թանկ է համարվում, սակայն Կուրզավայի պայմանագրի ժամկետի ավարտին ընդամենը կես տարի է մնացել, այդ պատճառով այն նվազել ու հասել է Դե Շիլյոյինին:

Ֆրանսիացին տարեկան ստանալու է 3,5 միլիոն եվրո, իսկ իտալացին` 3 միլիոն:

Ավելի վաղ Կուրզավայի տրանսֆերի համար լրջորեն պայքարում էր «Արսենալը», բայց անհաջողության մատբվեց:



© ARMFOOTBALL.COM