«Բարսելոնայի» վինգերը մոտ է Մխիթարյանի թիմակիցը դառնալուն

22:19   25 հունվարի, 2020

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Կառլես Պերեսը շատ մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Երկու ակումբները համաձայնեցրել են 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, հայտնում է gianlucadimarzio.com-ը:

«Գայլերը» վարձակալելու են իսպանացուն, այնուհետև պարտավորվելու են գնել ամբողջ տրանսֆերը: Երկու գործարքները միասին կկազմեն 12-13 միլիոն եվրո: Տրանսֆերի փաստաթղթերն արդեն պատրաստ են, մնում է միայն, որ իտալացիները համաձայնության հասնեն Պերեսի գործակալի հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնացիները որոշել են վինգերից բաժանվել, քանզի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը նրա հետ հույսեր չի կապում: Պերեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և «Սևիլյան»:

«Ռոման» իսպանացուն հրավիրել է Նիկոլո Ձանիոլոյի ստացած ծանր վնասվածքի պատճառով:



© ARMFOOTBALL.COM