Բունդեսլիգայի առաջատարը 3 ամսվա ընթացքում առաջին անգամ պարտվեց, այլ արդյունքներ (VIDEO)

21:33   25 հունվարի, 2020

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «ՌԲ Լեյպցիգը» հյուրընկալվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և պարտվել 0:2 հաշվով: Տանտերերը գոլերը խփել են Երկրորդ կեսի սկզբում (48) և վերջում (90+4): Աչքի են ընկել Ալմամին Տուրեն և Ֆիլիպ Կոստիչը:

Յուլիան Նագելսմանի թիմը վերջին երեք ամսում առաջին անգամ պարտվեց, բայց 40 միավորով մնաց առաջին տեղում: «Այնտրախտը» 24 միավորով բարձրացել է 9-րդ տեղ:

«Ցլերին» մոտեցել է Մյուխնխենգլադբախի «Բորուսսիան», որն Ալասան Պլեայի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է «Մայնցին» ու վաստակել 38 միավոր:

Արդեն ավարտված մյուս հանդիպումների արդյուքնները.

«Վոլֆսբուրգ» – «Հերտա»` 1:2

«Ունիոն» – «Աուգսբուրգ»` 2:0

«Ֆրայբուրգ» – «Պադերբորն»` 0:2



© ARMFOOTBALL.COM