Պետրոս Ավետիսյանը խաղացել է «Ժիլինայի» դեմ. Վահան Բիչախչյան այլ հանդիպման էր մասնակցում

21:32   25 հունվարի, 2020

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող թիմերն օրական նույնիսկ երկու ընկերական խաղ են անցկացնում: Այդպիսիններից մեկը «Ժիլինան» է: Սլովիակիայի թիմն այսօր մրցել է ղազախական «Տոբոլի» հետ: Գրանցվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

Գրիգորի Բաբայանի գլխավորած թիմի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ով խաղադաշտում 75 րոպե է անցկացրել:

Խաղին չի մասնակցել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Գյումրեցին «Ժիլինայի» կազմում մասնակցել է մեկ այլ հանդիպման, որում Սլովակիայի թիմը մրցել է «Պախտակորի» հետ: Գրանցվել է 0:0 հաշվով ոչ-ոքի:

Բիչախչյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է երկրորդ խաղակեսի միջնամասում:



© ARMFOOTBALL.COM