ԱԳ. «Տոտենհեմը» խաղավերջում բաց թողեց հաղթանակը, «Լեսթերը» հաջորդ փուլում է, այլ արդյունքներ (VIDEO)

21:16   25 հունվարի, 2020

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում կայացան 9 հանդիպումներ: «Սաութհեմփթոն» -  «Տոտենհեմ» խաղում գրանցվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:

58-րդ րոպեին Սոն Հին Մինը բացեց հաշիվը, սակայն 87-ին Սոֆիան Բուֆալը «սրբերին» փրկեց պարտությունից: Այս զույգի հաղթողը կորոշվի վերախաղարկման արդյունքում, որը կկայանա Ժոզե Մոուրինյուի թիմի հարկի տակ:

Խաղային օրը սկսվել է «Բրենտֆորդ» – «Լեսթեր» մրցավեճով: Որոշիչ է դարձել 8-րդ րոպեին «աղվեսների» հարձակվող Կելեչի Իհենաչոյի խփած միակ գնդակը` 1:0:

Ավարտված մյուս խաղերում հետևյալ արդյունքներն են գրացնվել.

«Վեսթ Հեմ» – «Վեսթ Բրոմվիչ»` 0:1

«Բարնլի» – «Նորվիչ»` 1:2

«Կոֆենթրի» – «Բիրմինգհեմ»` 0:0

«Միլուոլ» – «Շեֆիլդ Յունայթեդ»` 0:2

«Նյուքասլ» – «Օքսֆորդ»` 0:0

«Պորտսմութ» – «Բարնսլի»` 4:1

 «Ռեդինգ» – «Քարդիֆ»` 1:1



© ARMFOOTBALL.COM