«Ռոմայի» հայտացուցակը «Լացիոյի» դեմ խաղում (PHOTO)

18:49   25 հունվարի, 2020

«Ռոման» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք վաղը կարող են մասնակցել «Լացիո» դեմ Ա սերիայի 21-րդ տուրի դերբիին:

«Գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ներկայացծար հայտացուցակում բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: Ամենայն հավանականությամբ, 31-ամյա ֆուտբոլիստը դեռ ամբողջովին չի ապաքինվել վնասվածքից: Ֆոնսեկան հույս ուներ, որ Հենրիխը կկարողանա մասնակցել հանդիպմանը, սակայն դա տեղի չի ունենա:

Փոխարիենը, վնասվածքից ապաքինվել և հայտացուցակում է ընդգրկվել Խավյեր Պաստորեն:

«Ռոմա» – «Լացիո» խաղը կկայանա վաղը` հունվարի 26-ին:



© ARMFOOTBALL.COM