Լուրջ ծեծկռտուք «Բարսելոնայի» ու «Վալենսիայի» ֆանատների միջև (VIDEO)

18:39   25 հունվարի, 2020

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական` «Վալենսիա» – «Բարսելոնա» խաղից առաջ երկու թիմերի ֆանատների միջև լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել:

As-ը հայտնում է, որ «Մեստալյա» մարզադաշտի մոտ նրանք կռվել են` օգտագործելով աթոռներ, բեյսբոլի բիտաներ, ճայթրուկներ և այլ իրեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, և այժմ դեպքի վայրում վիճաբանություններ չկան:

Նշվում է, որ կատալոնացիների կողմից վիճաբանության մասնակից են եղել «Բարսելոնայի» Boixos Nois խմբավորման անդամներոը, որոնց մոտ 120 ներկայացուցիչ է եղել քաղաքում:



© ARMFOOTBALL.COM