Տուլայի «Արսենալը» հետաքրքրված է Արշակ Կորյանի ծառայություններով

15:30   25 հունվարի, 2020

Ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող Տուլայի «Արսենալը» հետաքրքրված է Արշակ Կորյանի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է Матч ТВ-ն:

Համաձայն աղբյուրի՝ «Խիմկիի» մի շարք առաջատարներ հեռանալու են թիմից Անդրեյ Տալալաևի հրաժարականից հետո:

Հավանական հեռացողների թվում է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» Կորյանը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 21 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ:

Տուլայի «Արսենալը» հանդես է գալիս Պրեմիեր լիգայում և վաստակած 25 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:



© ARMFOOTBALL.COM