ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» երիտասարդ նիգերիացու է ձեռք բերել

22:23   24 հունվարի, 2020

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի եզրային կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օմայի հետ: Այդ մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ադահ Օման ավելի վաղ հանդես է եկել նիգերիական «Կացինա Յունայթեդ» և բելառուսական «Սլուցկ» ակումբներում:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Ադահ Օմային:



© ARMFOOTBALL.COM