Կլոպը՝ ԱՊԼ-ում Մինամինոյի նորամուտի մասին. «Սուպերմեկնարկ էր»

21:22   24 հունվարի, 2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի նորեկ Տակումի Մինամինոյի նորամուտի խաղն ԱՊԼ-ում։

Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնի» հետ արտագնա խաղում (2-1) ճապոնացին դաշտ մտավ Սադիո Մանեի փոխարեն:

«Նա կռվում էր խելագարի պես։ Փակում էր տարածությունները և մասնակցում շատ խաղային դրվագներին։ Եթե անկեղծ՝ դա սուպերմեկնարկ էր»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «կարմիրների» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ «Լիվերպուլը» «Զալցբուրգից» այս հունվարին 10 մլն եվրոյով գնել է 25-ամյա Մինամինոյին։



© ARMFOOTBALL.COM