Բարսեղյան. «Շատ կարևոր է, որ «Աստանայի» հետ խաղամ ՉԼ-ի կամ ԵԼ-ի խմբային փուլում»

19:49   24 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն առաջին հարցազրույցն է տվել «Աստանայի» ֆուտբոլիստ դառնալուց հետո:

«Նախորդ մրցաշրջանում խաղում էի «Կայսարի» կազմում, և հավանաբար իմ ելույթները դուր են եկել «Աստանայի» ղեկավարությանը, որը ցանկություն հայտնեց ինձ տեսնել թիմում: Երբ առաջարկ ստացա, երկար չմտածեցի: Խոսեցի ընտանիքիս հետ և որոշեցի այստեղ խաղալ:

Փորձելու եմ հնարավոր և անհնարին ամեն ինչ անել, որպեսզի «Աստանային» օգնեմ հասնել իր նպատակներին: Ուզում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլում: Դա շատ կարևոր է թիմի և ինձ համար: Հուսով եմ` իմ գոլերը մայրաքաղաքային թիմին կօգնեն հաղթել»,- Ղազախստանի չեմպիոնի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:



© ARMFOOTBALL.COM