«Բարսելոնան» ցանկանում է Ռակիտիչին փոխանակել «Յուվենտուսի» ֆուտբոլիստով

22:23   23 հունվարի, 2020

«Բարսելոնան» կարող է համաձայնության հասնել «Յուվենտուսի» հետ 31-ամյա Իվան Ռակիտիչին մեկ այլ կիսապաշտպանի՝ Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ փոխանակելու հարցում, հաղորդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Կատալոնացիները պատրաստ են 25-ամյա իտալացու համար զիջել Ռակիտիչին՝ վճարելով ևս 10 մլն եվրո, բայց թուրինյան ակումբը մերժել է առաջարկը։

Football Italia-ն տեղեկացնում է, որ «Յուվենտուսը» ցանկանում է բացի խորվաթից ստանալ ոչ թե 10, այլ 20 մլն եվրո։



© ARMFOOTBALL.COM