ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ինտերը» ձեռք բերեց «Չելսիի» ֆուտբոլիստին (PHOTO)

20:17   23 հունվարի, 2020

«Ինտերի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը համալրել է «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը։

Նշվում է, որ նիգերիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով։ 23-ամյա Մոզեսի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Ինտերն» ամռանն, ըստ պայմանագրի, հնարավորություն կունենա գնել նրան։

Հավելենք, որ Մոզեսն աշխատել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, երբ վերջինը մարզում էր «Չելսին»։ 



© ARMFOOTBALL.COM