Կրաուչ. «Ամենասպանիչն այն է, որ ՄՅՈւ-ի կազմը 100 մլն-ով ավելի թանկ է, քան՝ «Լիվերպուլինը»»

19:13   23 հունվարի, 2020

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է ՄՅՈւ-ի մասին ԱՊԼ-ում կայացած «Բարնլիի» հետ խաղից հետո (0-2):

«Ամենասպանիչն այն է, որ ՄՅՈւ-ի կազմը 100 մլն ֆունտով ավելի թանկ է, քան՝ «Լիվերպուլինը»։ Ո՞վ է գնում ֆուտբոլիստներին։ Հիմա, հավանաբար, նրանք կգնան և 30-40 մլն ֆունտ կծախսեն մեկ խաղացողի համար։

Հավանաբար, սա 30 տարվա ընթացքում վատագնույն կազմն է։ Տեսեք ներկայիս կազմը և հիշեք, թե ով էր այդ խաղում նստած պահեստայինների նստարանին։ Դա հեշտ է նկատելը։ Իրերի տխուր դասավորություն․․․

Այժմ ես չգիտեմ՝ ինչ է նշանակում ««Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ» արտահայտությունը։ Այն խաղացողների մեծամասնությունը, որոնց վերջին 5 տարում գնել է ՄՅՈւ-ն՝ հետընթաց են գրանցել»,- Կրաուչի խոսքերն է մեջբերում



© ARMFOOTBALL.COM