Մեսսին գունավորեց Սետյենի նորամուտը. «Բարսելոնան» գնդակից զրկեց «Գրանադային» (VIDEO)

02:01   20 հունվարի, 2020

Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» ընդունեց «Գրանադային» և հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը 76-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիայից հետո հեղինակեց Լեո Մեսսին։ Հյուրերից 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Սանչեսը։

Հավելենք, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն իր նորամուտն էր նշում թիմի ղեկին։ Դաշտի տերերը գնդակին տիրեցին անհավանական թվացող 82% ժամանակահատվածում։

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 43 միավոր և դարձավ առաջատար՝ միավորներով հավասարվելով երկրորդ տեղը զբաղեցնող «Ռեալին»։ «Գրանադան» 27 միավորով 10-րդն է։



© ARMFOOTBALL.COM