Հովհաննս Համբարձումյանը մոտ է Ղազախստան տեղափոխվելուն

14:49   17 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի ու Կիպրոս «Էնոսիսի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ղազախստանում:

Ինսայդեր Այդին Կոժախմետը տեղեկացնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է Կարագանդայի «Շախտյորի» հետ պայմանագիր ստորագրելուն:

Եթե գործարքը կայանա, Համբարձումյանը կարող է դառնալ Ղազախստնում հանդես եկող Հայաստանի հավաքականի 5-րդ ֆուտբոլիստը: Կամո Հովհաննիսյանն արդեն պաշտոնապես «Կայրաթի» ֆուտբոլիստն է, իսկ Պետորս Ավետիսյանը` «Տոբոլի»: Տիգրան Բարսեղյանի և «Աստանայի» միջև արդեն կնքված պայմանագրի մասին լուրեր եղել են, բայց դեռ պաշտոնապես չի հաստատվել: Իսկ ահա Գոռ Մալաքյանը հաջող փորձաշրջան է անցնում «Ժետիսուի» կազմում:

Շախտյորի կազմում հավաքի է մասնակցում նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն:



© ARMFOOTBALL.COM