Չավին նշել է, թե ինչու է մերժել «Բարսելոնայի» առաջարկը

20:45   16 հունվարի, 2020

«Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչու է մերժել «Բարսելոնայի»՝ թիմը գլխավորելու առաջարկը։

«Ես ստացել եմ «Բարսելոնայի» առաջարկն Էրիկ Աբիդալի և Օսկար Գրաուի միջոցով։ Ես չընդունեցի այն։

Ինձ համար դա դեռ շատ շուտ է, բայց «Բարսելոնան» գլխավորելը մնում է իմ երազանքը։

Սկզբում, առաջարկի մասին խոսեցի ընտանիքիս հետ, իսկ հետո՝ «Ալ-Սաադի» ֆուտբոլիստներին։ Նրանք տեղյակ էին իրադարձություններից և այս 3 օրվա ընթացքում ես լավ վիճակում չէի։ Այժմ լիարժեք կենտրոնացած եմ «Ալ-Սաադի» վրա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։



© ARMFOOTBALL.COM