«Արարատը» խզել է պայմանագիրը ռուսաստանցի հարձակվողի հետ

18:20   16 հունվարի, 2020

Ռուսաստանցի հարձակվող Թեյմուրազ Տոբոևը հեռացել է Երևանի «Արարատից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ակումբը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Հավելենք, որ 24-ամյա Տոբոևը «Ռուբինի» սան է։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման։

«Արարատը» շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։



© ARMFOOTBALL.COM