Կարպին. «Ձյուբան մրցակցությունը պարտվել է, օրինակ, Մովսիսյանին. ոչ ոք նրան չի «խեղդել»»

17:47   16 հունվարի, 2020

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը եղել է YouTube-ում «КраСава» հաղորդման նոր հյուրը, որի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչու Մոսկվայի «Սպարտակը» գլխավորելու ժամանակ քիչ խաղաժամանակ էր հատկացնում հարձակվող Արտյոմ Ձյուբային:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով քիչ է խաղում, ասում է` նրան խեղդում են: Ոչ ոք նրան չի ճնշել և խեղդել: Մրցակցությունը հաղթում էր, օրինակ, Մովսիսյանը, և Ձյուբան չէր խաղում»,- ասել է ռուս մասնագետը:

Նախկին ֆուտբոլիստը հիշել է նաև Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքներն ու Երևանում անցկացված «Կաշվե գնդակի» մրցումները:



© ARMFOOTBALL.COM