«Փյունիկի» կարևոր պաշտոններում` նոր նշանակումներ (PHOTO)

16:51   16 հունվարի, 2020

«Փյունիկ» ՖԱ-ում տեղի են ունեցել նշանակումներ, հայտնում է ակումբի կայքը:

«Փյունիկ» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալբերտ Սարգսյանը, իսկ տեխնիկական տնօրենի պաշտոնը՝ Սուրեն Չախալյանը։ 

Ալբերտ Սարգսյանը մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելը «Փյունիկ» ՖԱ-ում ծավալել է մարզչական գործունեություն: 

 

Սուրեն Չախալյանը 2019/20 մրցաշրջանում հանդիսացել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար:

 

Ակումբը ունի նաև նոր մամուլի քարտուղար: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Հայկազ Մկրտչյանը:

 

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհավորում է Ալբերտ Սարգսյանին, Սուրեն Չախալյանին և Հայկազ Մկրտչյանին նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք: 

 

 

 



© ARMFOOTBALL.COM