ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դավիթ Մանոյանը` «Շիրակի» ֆուտբոլիստ

15:58   16 հունվարի, 2020

«Շիրակի» կազմն է համալրել 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Տեղափոխությունը պաշտոնապես հաստատել է գյումրեցիների մամուլի ծառայությունը:

Դավիթը հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ «Կարմիոտիոսում» (Կիպրոս), «Նեա Սալամինաում» (Կիպրոս), «Սանդեցյաում» (Լեհաստան) և «Ռաբոտնիչկիում» (Մակեդոնիա): Նրա նախորդ ակումբը Երևանի «Նոան» էր:

Մանոյանը 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև այս
մրցաշրջանի ավարտը:



© ARMFOOTBALL.COM