ՀՖՖ ղեկավար կազմը և Խորեն Հովհաննիսյանը խաղադաշտ են բացել Ծովագյուղում (PHOTO)

12:09   16 հունվարի, 2020

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը: 

Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը:

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվեց Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում:



© ARMFOOTBALL.COM