Դավիթ Մանոյանը մոտ է «Շիրակ» տեղափոխվելուն

22:10   15 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Շիրակում»:

Instagram-ում գյումրեցիների էջն անոնսի տեսքով ակնարկել, որ շուտով 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքելու:

ArmFootball.com-ն օրերս նմանատիպ տեղեկություն ունենալով` ճշտելու համար դիմել էր «Շիրակի» մամուլի ծառայությանը և Մանոյանին, սակայն երկուսն էլ հերքել էին այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ կիսապաշտանն ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է «Նոայի» կազմում, որտեղից հեռացել է երկկողմ համաձայնությամբ:



© ARMFOOTBALL.COM