Սետյենը «Բարսելոնա Բ»-ի տաղանդին հրավիրել է հիմնական թիմ (PHOTO)

18:22   15 հունվարի, 2020

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հիմնական կազմ է հրավիրել երկրորդ թիմի կիսապաշտպան Ռիկարդո Պուչին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ Սետյենը մեծ հույսեր է կապում 20-ամյա Պուչի հետ։ Հնարավոր է՝ նա հայտնվի թիմի հայտացուցակում Իսպանիայի առաջնության շրջանակում կայանալիք «Գրանադայի» հետ խաղում։

Պուչը «Բարսելոնայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի երկրորդ թիմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։



© ARMFOOTBALL.COM