Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

15:40   15 հունվարի, 2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 17-ին և 18-ին նախատեսված ընկերական հանդիպումներին Մոլդովայի հավաքականի հետ:

ՀՖՖ TV-ի թղթակիցը ներկա է եղել հերթական մարզամանը, որին մասնակցում էին հրավիրված 21 ֆուտբոլիստներից 19-ը: Բացակայում էին միայն Համլետ Մանուկյանը և Էմին Ղարաբեքիանսը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը: 

Մարզումից հետո մարզական հավաքի և առաջիկա հանդիպումների մասին իրենց կարծիքն են հայտնել հավաքականի բրացիլացի ֆուտբոլիստներ Կելսոնը և Լուանը, ինչպես նաև թիմի ավագ Սարո Գալստյանը և գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Տեսանյութերը՝ ստորև:



© ARMFOOTBALL.COM