Նույն սեփականատերն ունեցող ակումբները 8 միլիոն եվրոյի տրանսֆեր են կատարել

11:25   15 հունվարի, 2020

«Ուդինեզեի» եզրային հարձակվող Իգնասիո Պուսետոն տեղափոխվել է «Ուոթֆորդ»:  Արգենտինացու հետ մինչև 2024 թվականի ամառը գործող պայմանագիր են ստորագրել:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո:

Ուշագրավ է, որ անգլիական և իտալական այդ ակումբները պատկանում են Ջամպաոլո Պոցցոյի ընտանիքին: Փաստացի նրանք գումարը փոխանցել են իրենց:

Պուսետոն «Ուդինեզեի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM