«Արարատը» վերադարձել է արձակուրդից. թիմում փորձաշրջան անցնող ֆուբոլիստներ կան

21:41   14 հունվարի, 2020

«Արարատը» Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ սկսել է պատրաստվել 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 14-ից «Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։

Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։ Բացի այդ, մարզական հավաքին մասնակցում են «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Ռոման Շահրամանյանը և Վոլոդյա Իսրայելյանը։

Նշվում է, որ առաջիկայում նախատեսված են ընկերական հանդիպումներ։



© ARMFOOTBALL.COM