Պաշտոնական. Բորինին հեռացավ «Միլանից», բայց մնաց Իտալիայում

19:11   14 հունվարի, 2020

«Միլանի» հարձակվող Ֆաբիո Բորինին տեղափոխվեց «Վերոնա»։ Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա իտալացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ։ Նա հանդես կգա 16 համարի մարզահագուստով։

Ավելի վաղ Բորինին հանդես է եկել «Չելսիում», «Սուոնսիում», «Պրմայում», «Ռոմայում», «Լիվերպուլում» և «Սանդերլենդում»։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 2 հանդիպման։



© ARMFOOTBALL.COM