«Բարսելոնան» Վալվերդեին հայտնել է, որ նա պաշտոնանկ է արվելու

20:39   13 հունվարի, 2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մոտ է իր պաշտոնից հեռացվելուն:

Catalunya Radio-ոն տեղեկացնում է, որ այսօր «բլաուգրանայի» ղեկավարությունը հանդիպել է 55-ամյա մասնագետին և հայտնել պայմանագրի մոտալուտ խզման մասին:

Միաժամանակ ESPN-ը հայտնում է, որ մարզիչն արդեն հավաքել է իր իրերը: Վաղը նա հրաժեշտ կտա թիմին ու իր շտաբին:

Ավելի վաղ կատալոնացիները փորձում էին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել թիմի նախկին կիսապաշտպան Չավիին, սակայն «Ալ-Սադի» մարզիչը մերժել է նրանց: Նա համաձայն է թիմի ղեկը ստանձնել ամռանը:

Ներկայումս «Բարսելոնան» դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյի և այլ մասնագետների թեկնածություններ:



© ARMFOOTBALL.COM