Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գոլ է խփել թուրքական թիմին

18:19   13 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը շարունակում է փորձաշրջան անցնել «Ժետիսուի» կազմում:

Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական թիմը ստուգողական խաղ է անկացրել տեղի «Բելեդիեսփորի» հետ և հաղթել 3:1 հաշվով:

Իր թիմի երրորդ գոլը խփել է հենց Մալաքյանը: Մինչև այդ գոլի հեղինակ է դարձել նաև «Ժետիսուի» կազմում փորձաշրջան անցնող «Արարատ-Արմենիայի» մյուս ֆուտբոլիստը` Գեորգի Պաշովը:

Այդ տեղեկությունն ArmFootball.com-ի հետ զրույցում հաստատեցին երևանյան ակումբից:



© ARMFOOTBALL.COM