Ռամոսը վնասվածք է ստացել հաղթական 11-մետրանոցն իրացնելիս

17:33   13 հունվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել Իսպանիայի Սուպերգավաթի` «Ատլետիկոյի» դեմ եզրափակչում (0:0, 11մ 4:1):

«Սերուցքայիների» ավագը հաղթական 11-մետրանոցն իրացնելու պահին վնասել է կոճը:

El Chiringuito-ն տեղեկացնում է, որ իսպանացին բաց կթողնի 10-15 օր:

Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Սևիլյայի» դեմ հունվարի 18-ին կայանալիք մրցավեճը:



© ARMFOOTBALL.COM