Topsports. Մարկոս Պիզելին ծանր վնասվածք է ստացել «Արարատ-Արմենիայի» մարզման ժամանակ

18:27   10 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիայի» նորեկ Մարկոս Պիզելին ծնկի ծանր վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ:

Topsports.am-ից տեղեկանում ենք, որ վնասվել է 35-ամյա ֆուտբոլիստի մենիսկը:

Ամենայն հավանականությամբ, նա ընթացիկ մրցաշրջանում նորամուտը չի նշի երևանյան թիմում` բաց թողնելով մոտ կես տարի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի աշնանը կայացած Հայաստան – Մակեդոնիա խաղում (4:0) ստացած նմանատիպ վնասվածքի պատճառով Մարկոսը բաց թողեց մոտ 10 ամիս:



© ARMFOOTBALL.COM